Չորս վիպակից բաղկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուն տևական դադարից հետո հրապարակված՝ Դօրիանի առաջին աշխատանքն է և առաջին ծավալուն աշխատանքը՝ 2011 թվականին հեղինակի բացահայտվելուց հետո։
Ժողովածուի վիպակներից յուրաքանչյուրը բեկումնային իրադարձություններին կամ բացահայտումներին հաջորդած՝ գլխավոր հերոսի կյանքի կարճատև հատվածի նկարագրությունն է։ ՀՀ առաջին տիկնոջ կյանքը՝ Քրիստոսին հանդիպելուց և ծեր ուսուցչի կյանքը՝ բանկոմատ թալանելու իր որոշումից հետո, փոքրիկ Վահեի կյանքը՝ հարևան մարդակերին բացահայտելուց և բոլորին քաջ հայտնի Լուիզա Դամբարանի կյանքն հանելուկային մի տղամարդու տանն հայտնվելուց հետո։